ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՀՅԴ-ն ազգային արժեք է

ՀՅԴ-ն ազգային արժեք է
11.07.2025 | 10:59

Որպես պատմաբան նշեմ, որ ՀՅԴ-ն ոչ միայն ու ոչ այնքան կուսակցություն է, որքան ազգային գաղափար ու հայկականության դրսեւորում։

ՀՅԴ-ն ազգային արժեք է. Քրիստափոր, Ռոստոմ, Զավարյան, Արամ, Քեռի, Համազասպ…Պետո, Բեկոր…

ՈՒ սա ընդամենը ՀՅԴ ազգային հերոսական ներկայացուցիչների մի փոքր մասն է։

ՀՅԴ-ն է ղեկավարել 1918-ի Մայիսյան հաղթական հերոսամարտերը, ՀՅԴ-ի մեծագույն ավանդի արդյունքում է օտարության մեջ հայը հավատարիմ մնացել ազգային արժեհամակարգին։

Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ ՀՅԴ կամավորականները եղել են առաջնագծում ու նրանցից շատերն իրենց արյամբ սրբագործել են Հայոց Հայրենիքը։

ՀՅԴ-ի շնորհիվ է իրականացել «Նեմեսիս» պատժիչ գործողությունը, որի արդյունքում Հայ ազգն իր արդար վրեժը լուծեց երիտթուրք ստահակներից։

ՀՅԴ-ի վրա հարձակումը՝ հարձակում է հայի ազգային ինքնության վրա։

Ես Հանրապետական եմ ու հպարտորեն եմ կրում այդ կոչումը։

Բայց ՀՅԴ-ն ավելին է, քան զուտ կուսակցություն։

Եվ ինչպես ցանկացած քաղաքական միավոր, ՀՅԴ-ն զերծ չի եղել մոլորություններից ու սխալներից, բայց նրա ներդրումը նաեւ Երրորդ Հանրապետության կայացման գործում անուրանալի է։

Հասկանու՞մ եք, ՀՅԴ-ն է ՝ «Նեմեսիս» իրականացնելով հայ ազգի մեջքը ուղղել։

Անհերքելի փաստ է, որ Դաշնակցության գաղափարը տասնամյակներ շարունակ հայի ազատության իդեալն է եղել։

Դու մեր իդեալ ազատության, վեհ գաղափար Դաշնակցության

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ